Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։
Այս համատեքստում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդումը, որտեղ լուծման առաջարկների հետ մեկտեղ մանրամասն վերլուծված են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, իրականացված փաստահավաք աշխատանքներին ու առանձնազրույցներին, որոնց արդյունքում հավաքագրված տեղեկատվությունն ամփոփվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։
Հանդիպման ավարտին դեսպան Անդրիուս Պուլոկասին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։