Օրեր անց, երբ Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը վարչապետ Բենիամին Նեթանյահուին սպառնաց դուրս գալ կոալիցիայից, ծայրահեղ աջ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարել է, թե ակնկալում է, որ Նեթանյահուն իրեն պաշտոն կառաջարկի պատերազմական կաբինետում, հայտնել է Times of Israel-ը: Ուլտրաուղղափառ «Կիկար Հաշաբաթ» կայքին տված հարցազրույցում Բեն Գվիրը հայտնել է, թե կասկած չունի, որ Նեթանյահուն իրեն կհրավիրի։
«Ըստ իս՝ Նեթանյահուն շատ լավ հասկանում է՝ ինչ եմ ուզում իրենից։ Մենք մասնավոր խոսակցություններ ենք ունենում, և անձնական զրույցներում ինձ թույլ եմ տալիս շատ բան պատմել նրան»,- հավելել է Բեն Գվիրը։Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը վերջնագիր էր ներկայացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պահանջելով, որ նա հավատարիմ մնա Գազայի հակամարտության կարգավորման համաձայնեցված տեսլականին, ըստ որի պետք է որոշվի՝ ով է կառավարելու Գազան ՀԱՄԱՍ-ի պարտությունից հետո, և զգուշացրել է, որ եթե դա տեղի չունենա ինքը դուրս կգա կոալիցիայից: