Շառլ Ազնավուր 100

Այսօր մեծանուն հայորդին կդառնար 100 տարեկան: Շառլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակի առթիվ որոշեցինք հիշել հինգ զվարճալի պատմություն նրա կյանքից, որոնք շատ բան են խոսում նրա բնավորության ու կարիերայի մասին։

Քթի վիրահատությունից հետո Ազնավուրի կարիերան վերելք ապրեց

1950-ականներին Շառլ Ազնավուրը ռինոպլաստիկա է արել։ Մեծն Էդիթ Պիաֆն էր համոզել նրան քթի վիրահատության դիմել։ Նա (Պիաֆը) նույնիսկ վճարել է ԱՄՆ-ում նրա վիրահատության համար։

Ջոնի Հոլիդեյն Ազնավուրի հետ ապրել է 2 տարի

1960-ականների սկզբին երիտասարդ Ջոնի Հոլիդեյը երկու տարի ապրեց Շառլ Ազնավուրի հետ։ Նա արժեքավոր խորհուրդներ էր տալիս նրան, օրինակ՝ չստել իր ծագման մասին։ Հենց այդ շրջանում Շառլ Ազնավուրը գրեց «Retiens la nuit» երգը իր երիտասարդների կուռքի համար։

Նրան մի քանի անգամ գրաքննության են ենթարկվել

 

Զարմանալիորեն, արտիստը մի քանի անգամ գրաքննության է ենթարկվել Ֆրանսիայի ռադիո-հեռուստատեսության կոմիտեի կողմից: 1955 թվականին նրա «Après l’amour» երգը, որում խոսվում է մի զույգի սիրով զբաղվելու մասին, արգելեցին հեռարձակել ռադիոյում, քանի որ այն չափազանց էրոտիկ էր համարվում։ 1956 թվականին նույն ճակատագրին են արժանացել նրա «Je veux te dire adieu» եւ «Moi j’faire mon rond» երգերը։

Մաեստրոն ռեփ էր սիրում

Ազնավուրը չէր թաքցնում իր սերը ռեփերների աշխատանքի հանդեպ եւ երբեք չէր դադարում պաշտպանել այս երաժշտական ​​ոճը։ «Մենք [փոփ երգիչներ] չունենք երաժշտություն, մենք ոչ մի ռիթմ չենք հորինել, մենք միշտ ուրիշինն ենք վերցրել։ Ուստի մենք պետք է մեր շարքեր մտցնենք նրանց, ովքեր աշխատում են տեքստի վրա»,-2008 թվականին Le Parisien-ին ասել է Շառլ Ազնավուրը:

Նա սիրում էր գաջեթներ

Շառլ Ազնավուրը գաջեթներ է հավաքել. նա սիրում էր նոր իրեր գնել ամբողջ աշխարհից։ «Հայրս միշտ տեսախցիկ ուներ իր ձեռքում։ Հատկապես հիշում եմ նրա թվային տեսախցիկները»,-AFP-ին ասել է Միշա Ազնավուրը: Բայց ինչո՞ւ էր նա այդքան սիրում գաջեթներ: «Երբ ես երեխա էի, ես շատ խաղալիքներ չունեի. Հավանաբար դրա համար…»,-պարզաբանել է Շառլ Ազնավուրը։

Spread the love