ԵՄ-ը ցանկանում է արգելել երկակի նշանակության մթերքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Բելառուս. FT

Եվրամիությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել Բելառուսի հանդեպ, որոնք վերաբերելու են երկակի նշնակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանմանը, նպատակ ունենալով խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) թերթը, որը ծանոթացել է Բրյուսելի համապատասխան փաստաթղթի նախագծին։

Ըստ պարբերականի՝ ԵՄ-ը ծրագրում է «արգելել Բելառուս եւ նրա միջոցով՝ տեխնոլոգիաների եւ ապրանքների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ ԵՄ-ը նաեւ «կդադարեցնի Բելառուսից ադամանդների ներկրումը», որը կհաջորդի G7-ի երկրների կողմից Ռուսաստանում արդյունահանված կամ մշակված թանկարժեք քարերի ներմուծման արգելքին։

Նոր պատժամիջոցները ուղղված են պատժամիջոցների «շրջանցման հավանականության նվազեցմանը» եւ Ռուսաստանի կողմից ներմուծման հնարավորությունների սահմանափակմանը, մասնավորապես՝ «ավտոմեքենաների եւ լյուքս դասի ապրանքների», որոնց արտահանումն արգելվել էր Ուկրաինայում հակամարտության հետ կապված, նշվել է հրապարակման մեջ։ Ներկա պայմաններում եվրոպական ավտոարտադրողները «նախկինի պես կարող են այդ մեքենաները վաճառել Բելառուսում»,- նշել է FT-ն։

Թերթի տեղեկացմամբ՝ «ԵՄ երկրներից տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի ամենամսյա հոսքը հիմնականում Գերմանիայից եւ Լեհաստանից Բելառուս, ավելացել է՝ 2022թ. հունվարի 50 մլն դոլարից այս տարվա հունվարին հասնելով 268 մլն դոլարի»։

Spread the love