Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դիվանագետ

Թուրքիայի Ապագա կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, երկկողմ դեսպանատներ բացել եւ բացել սահմանները։

Դավութօղլուն պնդել է, որ չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս։

Spread the love