Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին նախանշված հանրահավաքը լինելու է մարդաշատ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«Դրա համար կան գրեթե բոլոր օբյեկտիվ նախադրյալները, որոնցից կարևոր է ոչ միայն պայքարի խարիզմատիկ առաջնորդի առկայությունը, ինչն ակնհայտ ձեռքբերում է նման գործընթացների համար, այլ նաև իշխանության վարած հատկապես անվտանգային քաղաքականությունից հայաստանցիների խոշոր և ակտիվ հատվածի անթաքույց դժգոհությունը։Այս առումով Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին բազմամարդ հրապարակ ունենալն, ըստ էության, այլևս գերխնդիր չի լինելու, ուստի՝ որպես հիմնական խնդիր, պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը»,- գրել է Վարդան Ոսկանյանը։