Երևանում անհնազանդության ակցիաների 273 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանութունը։
«Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 273 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։ Այս պահի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։
Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Աշոտ Սիմոնյանը, նաեւ Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը:
Ըստ տարածված լուրերի ոստիկանների կողմից բիրտ ուժ է կիրառվել /Հայաստան/ դաշինքի ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ: