Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

106 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց մեր անկախ պետականությունը:

Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։

Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»:

Spread the love