«Պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը  միասնական  քաղաքական կամք է».Շարժման անդամ

«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Խաչիկ Մնացականյանը   շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։

  « Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական  106 -ամյակը՝    Հանրապետության տոնը, որը  հերթական անգամ ապացուցում է, որ  պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը  միասնական  քաղաքական կամք է, այն մնայուն և գերագույն արժեք է:Մենք  անցել ենք և շարունակ անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ աշխարհասփյուռ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ   առաջնորդեն  ամուր  և  ինքնիշխան Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին»,- ասել է նա։

Լրատվություն

Spread the love