«Բարեկամություն»-ից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ»․ ինչպես կաշխատի մետրոպոլիտենը հունիսի 1-ին

Հունիսի 1-ին՝ տոնական օրվա առիթով, Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։ Այս մասին տեղեկանում են  մետրոպոլիտենից։

«Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»,- խոստացել է Երևանի մետրոպոլիտենը։

Spread the love