Ինչպես տեղեկանում է progressarmenia.com կայքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները.
- Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն,
- Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ,
- Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն,
- «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:
Մրցույթն անցկացվել է «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում:
Դրամաշնորհը նախատեսված է հետևյալ մրցութային անվանակարգերով՝
- կրթական, կրթամշակութային միջոցառումներ,
- կրթական, կրթամշակութային դասընթացներ,
- հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:
Լրատվություն