Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունիսի 4-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաև քամու ուժգնացում հարավ-արևելյան կողմից՝ 18-23 մ/վ արագությամբ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես հայտնում են Այգոսհիդրոմետից, Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներ՝ գիշերը +7+12, ցերեկը՝ +22+25,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը +15+17, ցերեկը՝ +27+29,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+22,

Լոռի՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+26,

Տավուշ՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +27+31,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +21+24,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +27+31,

Արարատ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +31+33,

Արմավիր՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +8+11, ցերեկը՝ +22+24։

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը +16+18, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը +9+12, ցերեկը՝ +23+25:

Spread the love