Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 387.34  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.92 դրամ (աճել է 0.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.05  դրամ (աճել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 411-418 դրամով, վաճառվում է 426-432 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.05-4.33 դրամով, վաճառվում է 4.41-4.58 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:

Եվրոն գնվում է 419-420 դրամով, վաճառվում է 423-424 դրամով:

Ռուբլին գնվում է 4.30 դրամով, վաճառվում է 4.37 դրամով:

Spread the love