Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման, կամ չհաստատման գործընթացը գաղտնի է, և հանրային արձագանք այդ թեմայով չի լինելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագորողների հետ զրույցում ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ով մինչ այդ երկար ժամանակ հանդիպում էր Գուրգեն Արսենյանի հետ:
Հարցին՝ ի՞նչ էին քննարկում, Կարապետյանը պատասխանեց. «Պարոն Արսենյանի հետ մտերիմ եմ, քննարկել եմ աշխատանքային եւ ոչ աշխատանքային հարցեր»:
Նա այլ հարցերի չպատասխանեց եւ հեռացավ:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մտադրության մասին, և որ ՌԴ-ն չի հաստատում ագրեմանը: Իսկ վերջերս մամուլը գրեց, որ ագրեմանը հաստատվել է: