Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան

Պաշտոնական Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում եւ հուսով է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում։ Այս մասին նշվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին հղած ուղերձում, որն ընթերցել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հաղորդագրությունում ասված է, որ Անկարան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին դրական իրադարձությունները եւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը համարում է պատմական հնարավորություն տարածաշրջանի ապագայի համար։ Էրդողանը նաեւ  հայտնել է, որ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման աշխատանքը շարունակվում է։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Բաքվի եւ Անկարայի միջեւ կապերն ամուր են բոլոր ոլորտներում, այդ թվում էներգետիկայում, եւ Ադրբեջանի տարածքով Թուրքիա թուրքմենական բնական գազի մատակարարումների սկիզբը  ժամանակի հարց է։

Spread the love