Իսրայելական բանակը տեղեկացրել է Նուսեյրաթում չորս պատանդների ազատ արձակման մասին

Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է Նուսեյրաթում ՀԱՄԱՍ խմբավորման գերությունից չորս պատանդների ազատ արձակման մասին։

Նշվել է, որ 24-ամյա Նոա Արգամանին, 21-ամյա Մեիր Յանը, 27-ամյա Անդրեյ Կոզլովը եւ 40-ամյա Շլոմի Զիվը առեւանգվել էին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից «Նովա» երաժշտական փառատոնից անցած տարվա հոկտեմբերի 7-ին։

«Նրանք գտնվում են լավ վիճակում եւ տեղափոխվել են «Շիբա» բժշկական կենտրոն Թել Խա Շոմերում, հետագա բուժզննման համար։

Անվտանգության ուժերը կշարունակեն գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի տուն վերադարձնեն պատանդներին»,- նշվել է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։

Spread the love