Հանրապետության տարածքում` հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +25+27։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +14+19,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+19,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+26,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+20,
Լոռի՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+21,
Տավուշ՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +22+26,
Արարատ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +28+30,
Արմավիր՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +24+29,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+20,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +25+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +28+30,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+23: