Ադրբեջանը եւ Հայաստանը հասել են որոշակի հաջողությունների պետական սահմանների հաստատման հարցում. Ալիեւ

Ներկայում Ադրբեջանը եւ Հայաստանը հասել են որոշակի հաջողությունների իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցվել է մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ պետական սահմանի հատված, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 8-ին Կահիրեում, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ մամուլի համար արված հայտարարությունում, տեղեկացրել է АРА-ն։

«Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղեր, որոնք 30 տարի գտնվում էին օկուպացիայի մեջ, եւ մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- ադրբեջանական ԶԼՄ-ն մեջբերել է Ալիեւին։

Spread the love