Չիկագոյի բնակիչը 60 միլիոն դոլար է վաստակել մահացած մարդկանց համար COVID-19-ի թեստեր պատվիրելով

Չիկագոյի արվարձանի բնակչին 60 միլիոն դոլար արժողությամբ COVID-19-ի հետ կապված խոշոր խարդախության սխեմայի իրականացման մեղադրանք է առաջադրվել, ինչի արդյունքում ԱՄՆ-ի բժշկական ապահովագրության համակարգը՝ Medicare-ը,  անցյալ տարվա երկու ամսվա ընթացքում վճարել է միլիոնավոր տնային թեստերի հավաքածուների հաշիվները, ներառյալ 4,000 մարդու թեստերը, որոնք ավելի ուշ մահացած են ճանաչվել: գրում է Chicago Tribune-ը։

58-ամյա Սաիդ Շաուկաթ Ահմեդը ձերբակալվել է այս շաբաթ Medicare-ի ծրագրով խարդախության, խարդախությամբ ձեռք բերված միջոցների փոխանցման և անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարով հիփոթեքի մարման մեղադրանքով:

Ահմեդը ձերբակալվել է երկուշաբթի օրը Օ’Հարայի միջազգային օդանավակայանում, որտեղից, ըստ դատական արձանագրությունների, նա իր ընտանիքի հետ պետք է թռչեր Պակիստան։

Ավելի ուշ պարզվել է, որ սա նախապես ծրագրված ամենամյա ուղևորություն էր հայրենիք, այլ ոչ թե դատական հետապնդումից փախչելու փորձ: Այդուհանդերձ դատախազները սկզբում ձգտում էին Ահմեդին կալանքի տակ պահել մինչև դատավարությունը: Բայց նա ազատ է արձակվել հինգշաբթի՝ երկու տների   5 միլիոն դոլար գրավի դիմաց:

Համարվում է, որ Սաիդի դեմ մեղադրանքները COVID-19-ի հետ կապված խարդախության խոշոր սխեմա է, որը ներկայացվել է Չիկագոյի դաշնային դատարանին համավարակի սկզբից ի վեր  ավելի քան չորս տարի առաջ:

Spread the love