Լավրովը Չինաստանին շնորհակալություն է հայտնել՝ ներկայացուցիչներին Շվեյցարիա չուղարկելու որոշման համար

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Չինաստանի արտգործնախարար Վան Իին՝ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին չմասնակցելու Պեկինի որոշման համար, հայտնել է «Российская газета»-ն։

Լավրովը հանդես է եկել «Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ որդեգրած հավասարակշռված և հետևողական քաղաքականության համար, ըստ որի Պեկինը որոշել է Շվեյցարիայում ծրագրված խաղաղության համաժողովին իր ներկայացուցիչներին չուղարկել»։

Ըստ Լավրովի՝ այս համաժողովը Ռուսաստանի հավասար մասնակցություն և խաղաղության բոլոր նախաձեռնությունների և ներկա իրողությունների արդարացի դիտարկում չի ենթադրում։

Ուկրաինայի հարցով համաժողովը կանցկացվի հունիսի 15-16-ը շվեյցարական Լյուցեռն քաղաքի մերձակայքում։

Spread the love