Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև ադրբեջանական կողմից Բաքվի վերահսկողությանն անցած Արցախի տարածքների «հայազերծման ընթացքի» շուրջ, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմն անվանում է «վերականգնողական աշխատանքներ»։
Թուրքական լրատվամիջոցները նշել են, որ Էրդողանն ու Ալիևը միաժամանակ տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր են քննարկել։