Ռաֆահում՝ նախկինում Գազայի հիմնական անվտանգ գոտում իսրայելական զորքերի ռազմական գորևծողություննեի ծավալումից ավելի քան մեկ ամիս անց, գրեթե բոլոր տեղահանվածները լքել են տարածքը։ Այնտեղ հիմա մնացել է 100 հազարից քիչ մարդ, ասված է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) հայտարարության մեջ:
Արդյունքում, Գազայում ներկա պահին տեղահանվել է 1,7 միլիոն մարդ՝ բնակչության ավելի քան 70 տոկոսը, որոնցից շատերը ստիպված են եղել մի քանի անգամ փոխել ժամանակավոր բնակավայրը, ասված է UNRWA-ի իր վերջին թարմացման մեջ: