ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 11-ին, կազմել է 387.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.22 դրամ (աճել է 0.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.82 դրամ (աճել է 1.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 410-415 դրամով, վաճառվում է 421-427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.07-4.33 դրամով, վաճառվում է 4.40-4.61 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:
Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 421 դրամով:
Ռուբլին գնվում է 4.30 դրամով, վաճառվում է 4.37 դրամով: