Օրերս ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական դատական նիստը , որը քննում էր Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար՝ Կամո Ղալթախչյանի գործը, ով 2014 -16 թվականների ընթացքում կառավարության և «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ –ի կողմից գյուղացիներին մատչելի ցորենի սերմացու տրամադրվող ծրագրով անցնում է, որպես ամբաստանյալ:Պարզ ասած ըստ առաջադրված մեղադրանքի վերջինս շուրջ 5 մլն 7 հարյուր հազար դրամ (առանձնապես խոշոր չափերի վնաս) գյուղացիների կողմից վերցված սերմացուի և հետագայում դրա դիմաց վճարված գումարները չի մուտքագրել սերմացու փոխանցած վերոնշյալ գործակալության հաշվեհամարին , որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի դրամական վնաս տվյալ կազմակերպությանը:
Նիստին ներկայացել էին վկաներ Աչաջուր համայնքի նախկին աշխատակցներ և մարզպետարանը ներկայացնող աշխատակից:
Նիստը կշարունակվի սույն թվականի հունիսի 19-ին:
Լրատվություն