Թաիլանդի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) հավանություն է տվել նույնասեռական ամուսնությունների մասին օրինագծին՝ այն հաստատելով երրորդ վերջնական ընթերցմամբ։ Այս մասին տեղեկացրել է Prachatai թերթը։
Քվեարկությանը մասնակցած սենատորներից 130-ը կողմ է եղել օրինագծին, 4-ը՝ դեմ, 18-ը՝ ձեռնպահ։ Այն օրենքի կարգավիճակ կստանա Թագավորական թերթում հրապարակվելուց 120 օր հետո, եւ Թաիլանդը կդառնա Հարավարեւելյան Ասիայի (АСЕАН) առաջին երկիրը, որը կլեգալացնի նույնասեռական ամուսնությունները։
Թաիլանդի նախորդ կառավարությունները 2023թ. արդեն դիտարկել էին նույնասեռական ամուսնությունների իրավաբանական ճանաչման այս կամ այն ձեւը։ Օրինագիծն ընդունելու վերջին փորձը, որն առաջարկել է ընդդիմադիր «Շարժում դեպի առաջ» կուսակցությունը, հաջողությամբ չէր պսակվել մրցակցող այլ օրինագծերի առկայության եւ մոտեցող խորհրդարանական ընտրությունների պատճառով, որոնք տեղի ունեցան 2023թ. մայիսին։