ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կկարգավորեն հակամարտությունը առաջիկայում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։
«Իմ կարծիքով՝ դա կշարունակվի առնվազն մինչեւ 2024թ. վերջ»,- թերթը մեջբերել է Սպիտակ տան աղբյուրի խոսքերը։ Նա պարզաբանել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերման հարցը սեկտորից դարձել է գայթաքար ճգնաժամի լուծման հարցում։ Բայդենի վարչակազմում մտահոգ են, որ քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների, մարտական գգործողությունները Գազայում կարող են շարունակվել եւս մի քանի ամիս։
Թերթի Սպիտակ տան աղբյուրների տեղեկացմամբ՝ Իսրայելի իշխանությունները եւ ՀԱՄԱՍ-ը ընդհանուր առմամբ համաձայն են հրադադարին վեց շաբաթով՝ պատանդների եւ պաղեստինցի ձերբակալվածների ազատ արձակման նպատակով, սակայն չկա միասնական կարծիք, թե ինչպես վերջնականապես կարգավորել հակամարտությունը։ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ Իսրայելը համաձայնի լրիվ դուրս բերել զորքերը պաղեստինյան անկլավից, ընդ որում՝ Իսրայելում հայտարարում են, որ իրենց բանակը չի հեռանա Գազայի տարածքից, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին ոչնչացված չէ։ Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ այդ տարաձայնությունները կարող են խափանել հակամարտության կարգավորման համաձայնագրի կնքումը։