Այս տարի Ուկրաինան կարող է ստանալ առաջին վճարումները ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներից եկամտի համար։ Դա կարող է տեղի ունենալ ամռանը: Այս մասին ասված է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեի մեջ։
«Եվրամիության իրավական ակտերի ընդունումից հետո՝ ռուսական արգելափակված ակտիվներից ստացվող արտակարգ եկամուտները ուղղորդելու Ուկրաինային, նրա պաշտպանական արդյունաբերությանը և վերակառուցմանը հետագա ռազմական օգնության համար, Եվրոպական խորհուրդը հուսով է, որ առաջին փոխանցումները կիրականացվեն այս ամռանը», – ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, ԵՄ երկրների ղեկավարները հանձնարարել են Եվրահանձնաժողովին, ԵՄ գլխավոր դիվանագետին և Եվրոպական խորհրդին շարունակել աշխատանքը Ուկրաինային 50 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու ուղղությամբ՝ ռուսական սառեցված ակտիվների գրավադրմամբ վարկի տեսքով։
Ինչպես նշվում է փաստաթղթում, միջոցները կօգտագործվեն ռազմական ոլորտում Ուկրաինային ընթացիկ և ապագա օգնության, բյուջետային աջակցության և երկրի վերակառուցման համար։
ԵՄ-ն նշում է, որ ռուսական ակտիվները մնում են արգելափակված, քանի դեռ Մոսկվան չի դադարեցնի իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ և փոխհատուցի պատերազմի պատճառած վնասը։