Բյուրականի Աստղադիտարանի վերջերս արձանագրած ձեռքբերում-նորությունները ամփոփ նկարագրությամբ

Հայտնի են դարձել 2024-2027թթ Միջազգաին աստղագիտական միության (ՄԱՄ) բաժանմունքների նոր ղեկավար մարմինների (SC) և հանձնաժողովների կազմկոմիտեների (OC) կազմերը։

Բաժանմունքների և հանձնաժողովների ընտրությունները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ և համընկնում ՄԱՄ Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) տարվա հետ: Այս ընտրությունները շատ կարևոր են ՄԱՄ կառույցների նորացման համար։

C բաժանմունքի՝ Կրթություն, հանրայնացում և ժառանգություն ղեկավար մարմնի կազմի անդամ է ընտրվել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Այս բաժանմունքն ունի ավելի քան 2686 ակտիվ անդամ: Այն անդրադառնում է թե՛ ֆորմալ և թե՛ ոչ ֆորմալ կրթությանը, գիտության հանրայնացմանը, ինչպես նաև աստղագիտական արժեքների ու ժառանգության պահպանմանը։

Հունիսի 24-28-ը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում անցկացվեց «Աստղագիտության հանրայնացումը 2024» խորհրդակցությունը (CAP2024)։ Այս տարի խորհրդակցության խորագիրն էր «Աստղագիտության հանրայնացումը հիբրիդային աշխարհում»:

Սա աստղագիտության հանրայնացման վերաբերյալ միակ մեծածավալ միջազգային խորհրդակցությունն է։ Ամեն տարի այն համախմբում է գիտության հանրայնացման ոլորտի մասնագետների, ոչ ֆորմալ կրթության ոլորտի աշխատաիցների, ինչպես նաև պրոֆեսիոնալ և սիրող աստղագետների ու լրագրողների:

CAP 2024 խորհրդակցությանը մասնակցում էր նաև Բյուրականի աստղադիտարանի պատվիրակությունը՝ ներկայացնելով Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Մասնակիցների թվում էին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, Հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը և մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը։

Լրատվություն

Spread the love