Ինչպես տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը ՝ երեկ տեղի է ունեցել մարզխորհրդի նիստը: Հիշեցնենք, որ մինչ այդ մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ պարբերաբար ԶԼՄ-ի ինչպես նաև այլ հարթակներում մշտապես ներկայացրել է մարզում , համայնքերում տեղի ունեցող իրադարձություններն ու հանդիպումները ինչպես ազգաբանակչության այնպես էլ գերատեսչական մարմինների՝ շինարարության ընթացիկ աշխատանքների , դպրոց, մանկապարտեզ բուժհիմնարկություններ և այլ կերտրոնների աշխատանքներն ու ծրագրերը: Իսկ երեկ ՝ Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ կայացած Մարզ Խորհրդի նիստը կարծեք թե հերթական բաց ու թափանցիկ հաշվետվությունն էր, որն ամփոփ ներկայացնում էր իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները:
«Նիստին ներկա էր նաև Կոտայք ՋՕԸ տնօրեն Գոռ Հակոբյանը:
Նիստի օրակարգի առաջին կետով գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը ներկայացրել է Կոտայքի մարզում ոռոգման ջրի մատակարարման ընթացքը, առկա խնդիրները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրներն ավելի քիչ են, արձանագրված ցուցանիշները՝ բարձր, ինչը պայմանավորված է նաև պետական և այլ ծրագրերով ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքների իրականացմանը, որի արդյունքում ջրի կորուստները շոշափելի նվազել են, հավաքագրումները՝ ավելացել»-նշել է մարզպետը:
Սա էլ իր հերթին, մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքների և Կոտայք ՋՕԸ հետ համատեղ աշխատանքի արդյունքն է, ավելացրել է Ահարոն Սահակյանը և շարունակել աշխատանքային օրակարգը,-
️«Կոտայք ՋՕԸ տնօրեն Գոռ Հակոբյանի և համայնքների ղեկավարների հետ քննարկելով ոռոգման սեզոնի խնդիրները՝ ընդգծել եմ նաև ներտնտեսային ցանցերի բարելավման ուղղությամբ մեր կողմից իրականացվող քայլերի անհրաժեշտությունը: Այս կոնտեքստում համայնքների ղեկավարներին առաջարկել եմ ակտիվ համագործակցել Կոտայք ՋՕԸ-ի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի հետ՝ համայնքների ներտնտեսային ցանցը գույքագրելու և ՀՀ կառավարության որոշման համաձայն ջրօգտագործող ընկերությանն անհատույց շահագործման հանձնելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու նպատակով»,-ասել է մարզպետը: Անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն հայտերում ներտնտեսային ցանցերի արդիականացման ծրագրերը ներգրավելու անհրաժեշտությանը:
«Համայնքների ղեկավարներին հորդորել եմ նաև ակտիվ աշխատանք տանել գյուղացիական տնտեսությունների հետ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական ոլորտի ծրագրերից օգտվելու, ինչպես նաև ապահովագրական համակարգին միանալու նպատակով»,-մարզպետի խոսքերով՝
նիստի օրակարգի երկրորդ կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացն է ներկայացրել մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով առկա պատկերը:
Այս ուղղությամբ պատկերը գոհացուցիչ է, սակայն իմ մոտեցումն անփոփոխ է. որոշ հարկատեսակների մասով ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով համայնքների ղեկավարներին հորդորել եմ շարունակական աշխատանքներ տանել բնակիչների, ինչպես նաև համագործակցել մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ և բյուջեների իրատեսական պլանավորումներ կատարել»:
Հաջորդիվ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը:
Այս ուղղությամբ ևս մեկ անգամ կարևորել եմ համայնքների ղեկավարների հետևողական և սրտացավ աշխատանքը և հորդորել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ցանկացած շինարարական աշխատանք՝ խախտումներն ու թերությունները բացառելու և որակյալ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը դիտարկելով որպես առաջնահերթություն:
Ինչպես նաև նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականին պետական բյուջեով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Այս տարի ՀՀ պետական բյուջեով մարզում իրականացվելու են 47.85 կմ ճանապարհաշինական աշխատանքներ, որից 25.92 կմ-ի աշխատանքներն արդեն սկսվել են և ընթացքի մեջ են:
Համայնքների ղեկավարների հետ քննարկել ենք նաև ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացին վերաբերող հարցեր:
Մարզպետ Սահակյանը ընդգծել է նաև հատկապես միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքներում առկա ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացի նկատմամբ խիստ հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը:
Վերջում՝ օրակարգային հարցերի ամփոփումից հետո հողաշինության բաժնի պետ Գուրգեն Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ և համայնքների ղեկավարներին առաջարկել՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում կազմել համայնքների հողերի հաշվեկշիռները, համաձայնեցնել այն համայնքների ավագանու հետ և ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ:
Լրատվությունը կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ