«Թալիբան» շարժումը վերահսկում է իշխանությունը Աֆղանստանում և հետևաբար շահագրգռված է այս երկրում կայունությամբ՝ լինելով ահաբեկչության դեմ պայքարում մեր դաշնակիցը, ըստ Интерфакс-ի՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Թալիբան շարժումը որոշակի պարտավորություններ է ստանձնել։ Իսկ ընդհանրապես, դեռ կան խնդիրներ, որոնք մշտապես պահանջում են երկրի կառավարության և թե միջազգային հանրության ուշադրությունը։ Բայց ընդհանուր առմամբ, պետք է ելնել նրանից, որ «Թալիբանը» վերահսկում է իշխանությունը երկրում։ Եվ այս առումով թալիբները, իհարկե, մեզ համար դաշնակիցներ են ահաբեկչության դեմ պայքարում», – ՇՀԿ գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ ցանկացած գործող իշխանություն շահագրգռված է իր իշխանության կայունությամբ և այն պետության կայունությամբ, որը ղեկավարում է։
Պուտինը վստահություն է հայտնել, որ «Թալիբանը» շահագրգռված է ապահովելու, որ Աֆղանստանում ամեն ինչ կայուն լինի, հանգիստ և ենթարկվի որոշակի կանոնների։
«Եվ մենք բազմիցս ստացել ենք այնպիսի ազդանշաններ «Թալիբան» շարժումից, որ նրանք պատրաստ են մեզ հետ համագործակցել հակաահաբեկչական ուղու վրա», – նշել է Պուտինը։