Հարավարևելյան Ասիայի վրա հարվածած ջերմային ալիքը հանգեցրել է սուրճի համաշխարհային գների կտրուկ աճի՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Այս մասին հայտնում է Nikkei Asia-ն։
Ըստ դրա՝ ռոբուստա սորտի ֆյուչերսների գնանշումները Լոնդոնում հունիսի վերջին մարտի վերջի համեմատ աճել են 18,1 տոկոսով։ Հունիսի 6-ի դրությամբ գինը հասել է ռեկորդային առավելագույնի՝ 4394 դոլար մեկ տոննայի դիմաց: Երեք ամսվա ընթացքում արաբիկա սորտի ֆյուչերսները թանկացել են 20,6 տոկոսով:
Իրավիճակը բացատրվում է սուրճ աճող շրջաններում ռեկորդային շոգով՝ Վիետնամում, Թաիլանդում և Ֆիլիպիններում ջերմաչափը բարձրացել է մինչև 48 աստիճան Ցելսիուս։
Հունիսի վերջին Bloomberg-ը նույնպես սուրճի համաշխարհային գների աճը վերագրել է կլիմայական գլոբալ խնդիրներին։ 2024 թվականի առաջին վեց ամիսներին ռոբուստան թանկացել է 40 տոկոսով։ Սա Վիետնամի երաշտի արդյունքն է։ Մայիսի սկզբին Robusta-ի գինը բարձրացել է մինչև 45 տարվա առավելագույնի: