Հուլիսի 5-ին հանրապետության որոշ մարզերում ցերեկվա ժամերին սպասվում են կարճատեւ անձևեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Գյումրիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +27+31,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +25+29,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,
Լոռիում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +28+32,
Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +31+35,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+35,
Արարատում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +35+37,
Արմավիրում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29։