
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2754131 վերջին մեկ օրում` 9595 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 25944 պացիենտ: Մեկ օրում աճել է 2021-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 343714 անձ` վերջին մեկ օրում 2359 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8065 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1543 է: