Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի պաշտոնում Posted on February 3, 2022February 3, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Փաշինյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց «Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ աշխատանք է» ԿԳՄՍՆ Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր(Տեսանյութ) Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա(Տեսանյութ) Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից։Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել հունվարի 23-ին: Նախագահի թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև փետրվարի 6-ը: Նախագահի արտահերթ ընտրությունը, ըստ օրենքի, կանցկացվի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո: Ենթադրվում է, որ ընտրությունը տեղի կունենա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։Առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ԱԺ պատգամավորների 3/4-ի քվեն, ինչը նշանակում է, իսկ իշխանական խմբակցության պատգամավորների ձայները այդքան չկան: Երկրորդ փուլում անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի ձայները, իսկ այդքան քվե ՔՊ-ն ունի եւ միայնակ էլ կարող է ՀՀ նախագահ ընտրել: Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:Ընդդիմությունը դեռեւս նախագահի թեկնածու չի առաջադրել: Post Views: 53 Spread the love