Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և շնորհավորել նրան և ամերիկացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, գրում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Նեթանյահուն հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահագների աշխարհում ազատություն չկա։ Բայդենն էլ իր հերթին հայտարարել է, որ առանց Իսրայելի հրեաների համար աշխարհում անվտանգություն չկա։
Իսրայելի վարչապետը նախագահին տեղեկացրել է պատանդներին ազատ արձակելու համար բանակցությունները շարունակելու համար թիմ ուղարկելու իր որոշման մասին և վերահաստատել այն սկզբունքները, որոնց հավատարիմ է Իսրայելը։