ԱԺ 8-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԽԱՉԱԿՆՔՎԵԼԸ

Այսօր Աժ ութերորդ գումարման նիստի առաջին օրը մեկնարկվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը   բոյկոտով, որին ավելի ավելի ուշ միացավ  «Պատիվ ունեմ»  դաշինքը , որոնց  նպատակը նույնն էր՝ «Հայաստան» դաշինքից  կալանավորված, սակայն մանդատ ստացած երկու սյունեցի քաղաքապետեր՝  Արթուր Սարգսյանի ու Մխիթար Զաքարյանի «քաղբանտարկյալների»  ազատ արձակումը:

   Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ նիստը պետք է  վարի տարիքով ամենամեծ պատգամավորը նախքան ԱԺ նախագահ ընտրելը և այնպես է ստացվել, որ կրկին, երրորդ  անգամ բացումը  ստանձնեց  ազգությամբ քուրդ տարիքով պատգամավոր Կնյազ Հասանովը:  Այս ամենը հետաքրքիր չէր դառնա, եթե այս պատգամավորի մասնակցությամբ նիստերի վարումը աչքի չընկներ: Պարզ ասած հիշեցնենք, որ Հայաստանում «Քրդերի միության»  նախագահ՝ պատգամավոր Հասանովը 2017 թվականի ՀՀ  խորհրդարանում ԱԺ առաջին նիստը բացելիս խաչակնքվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հետ միասին: Չնայած այն հանգամանքին , որ քրդերը մուսուլման են , իսկ այսօր մինչ Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելը վերջինս ըստ իր պահվածքի փորձում էր հաճոյանալ իշխանական « ՔՊ»  կուսակցությանը , այդ էր վկայում այն փաստը, որ այսօր  խորհրդարանի  «Հայաստան»   դաշինքի  բոյկոտումը  վերջինս հեգնեց ու ընդմիջեց ասելով  ,-« Ամբողջ աշխարհը մեզ է նայում, սա միտինգ չէ՛ , ակցիա չէ՛, հանգիստ նիստ արեք»-նկատեց Հասանովը:

   Ամեն դեպքում ԱԺ ում 76 ամյա քուրդ Հասանովը 2017 թվականից ԱԺ նիստերի բացմանը հաճոյանալու առիթները ձեռքից բաց չի թողնում կախված իրավիճակից:

ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Spread the love