Ալեն Սիմոնյանն ընտրվեց ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի նախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։
Սիմոնյանի թեկնածությանը քվեարկել է 71 պատգամավոր: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը:
ԱԺ նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունն, ով այժմ կալանավորված է։
«Պատիվ ունեմ»-ի թեկնածուն նույնպես «Հայաստան» դաշինքից էր. ԱԺ նախագահի պաշտոնում խմբակցությունն առաջադրել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ով նույնպես կալանքի տակ է։
Զաքարյանի թեկնածությանը քվեարկել էր 0  պատգամավոր, Արթուր Սարգսյանի թեկնածությանը՝ 0 պատգամավոր։


Spread the love