Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շնորհավորել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին և երախտագիտություն հայտնել բոլոր թեկնածուներին և ընտրություններին ակտիվորեն մասնակցողներին։
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Խամենեին ընդգծել է ընտրված նախագահի կողմից ժողովրդի բարօրության և երկրի առաջընթացի համար երկրի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը:
«Նորընտիր նախագահին խորհուրդ եմ տալիս հանուն երկրի առաջընթացի առ Աստված հավատով նայել լուսավոր հորիզոններին և շարունակել նահատակ Ռաիսիի ուղին»,- հավելել է Իրանի գերագույն առաջնորդը։