Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իրանի խորհրդարանում Թավրիզի, Օսկուի և Ազարշահրի ընտրատարածքները ներկայացնող իրանցի բարեփոխիչ քաղաքական գործիչ է, 2016- 2020 թվականներին նա եղել է Իրանի խորհրդարանի առաջին փոխնախագահը, հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։
2001-2005 թվականներին Փեզեշքիանը զբաղեցրել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնը։
Մասնագիությամբ վիրաբույժ-սրտաբան Փեզեշքիանը նախկինում նաև եղել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտորը և ներկայում Իրանի հյուսիսի հեղինակավոր համալսարանի գիտական անձնակազմի անդամ է:
Ավելի վաղ՝ 2013 և 2021 թվականներին, նա առաջադրվել է նախագահական ընտրություններին, և երկու անգամ էլ հաջողության չի հասել:
Պեզեշքիանը նախընտրական քարոզարշավին պաշտոնապես միացել է հունիսի 1-ին։