Հանրապետության տարածքում` հուլիսի 6-ի երեկոյան, 7-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, հուլիսի 7-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Գյումրիում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +23+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +22+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +29+31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+24,
Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+27,
Տավուշում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +26+31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+114, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +28+32,
Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +22+24։