Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ Սիփան Արք. Քէչէճեանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
«Իրանի գիտակից ժողովուրդը, կրոնական ժողովրդավարության խթանմանը համընթաց և մեծ ըմբռնումով մասնակցելով ընտրություններին, հերթական անգամ «ԱՅՈ» ասաց անկախությանը, ազատությանն ու ազգային համերաշխությանը և իր վստահության քվեն տվեց Ձեզ՝ երկրի նախագահի կարևոր պատասխանատվությունը ստանձնելու համար»,- նշված է ուղերձում։
Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդը նշել է, որ Մասուդ Փեզեշքիանի հարուստ անցյալն ապացուցում են է նրա հավատարիմ ծառայությունը Իրանի Իսլամական Հանրապետությանը։
«Իրանահայերը շարունակ եղել են իրենց հայրենակիցների կողքին։ Նրանք մասնակցել են երկրում ընթացող կարևոր իրադարձություններին, իսկ պարտադրյալ պատերազմի ընթացքում տվել հարյուրավոր նահատակներ, անձնուրացներ և ազատամարտիկներ։
Այսու, Սպահանի Հայոց Թեմի եկեղեցականաց դասի, ազգային մարմինների, ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում ենք Ձեզ՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ամենակարող Աստծուց հայցում ենք հաջողություն և բարգավաճում՝ Ձեր ծառայության բոլոր բնագավառներում»,- նշված է Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Սիփան Արք. Քէչէճեանի ուղերձում։