Անցել է ՎԵՑ տարի ու այդպես էլ Երևանը չկառավարեց, իր ամբողջ ժամանակացույցով ոչ մի «ընտրված» քաղաքապետ.ավագանի

Երևանի «Մայր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Ստեփանյանն իր ֆեսբուքյան պաշտոնական էջում գրում է ,- «2018թ «Հեղափոխություն» կոչվածի արդյունքը՝ Երևան քաղաքի կառավարման և բարելավման վրա…
Անցել է ՎԵՑ տարի ու այդպես էլ Երևանը չկառավարեց, իր ամբողջ ժամանակացույցով ոչ մի «ընտրված» քաղաքապետ, բոլոր նախորդները կամ հրաժարական տվեցին, կամ արժանացան անվստահության, իրենց իսկ թիմակիցների կողմից։
Ներկայիս «քաղաքապետ», որը ստացավ Երևանցիների 9% վստահություն և կարժանանա այս երկու տարբերակներից մեկ ճակատագրին՝ ինչպես որ, կոալիցա կազմելով քույր կուսակցության հետ ու մի կերպ կարգելով այդ պաշտոնին չի՛ կարողանում անել, կամ չեն թողնում միանձնյա արդյունավետ կառավարել քաղաքը։
Երևանը վերածվել է մի քաղաքի որտեղ, փոշին աղբը, անբարեկարգ ճանապարհներն ու կեղտի մեջ հայտնված այգիներն են դարձել հյուրերի ու երևանցիների զայրույթի պատճառ։
Սրան զուգահեռ սնկի նման աճում ու բուսնում են «էլիտար» շենքերը, վնասելով քաղաքի տեսքին։
Կառավարիչների ուղղին՝ թանկացնել բոլորին
կայանատեղին, գույքահարկը ,տրանսպորտը ու թույլտվությունները մի քանի անգամ, ոչ մի դրական արդյունքի չբերեց։
Գումարելիների տեղը փոխելուց, գումարը չի՛ փոխվում…
Երևանը որբի գլուխ չի, որ ով ոնց ուզի խուզի…»

 

https://www.facebook.com/share/p/kmTqux2833BPxhvu/

 

Spread the love