Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Պետականության օրվա կապակցությամբ շնորհավորել է Չեռնոգորիայի կառավարությանն ու ժողովրդին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում:
«Ամենաջերմ շնորհավորանքները Չեռնոգորիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Պետականության օրվա կապակցությամբ։
Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների», – նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։