Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 25-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդերևութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ։
Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում և Արագածոտնի շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վրկ։
«Հայգոսհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+27,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+25,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +29+31,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+23,
Լոռի՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+28,
Տավուշ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +27+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+24,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+33,
Արարատ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +33+35,
Արմավիր՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +25+30,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+23: