Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն գործնականում առաջացած խնդիրները Posted on February 4, 2022February 4, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Կառավարության հեղինակած ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը փետրվարի 4-ին քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի ներկայացմամբ՝ առաջարկվել է սահմանել, որ կուսակցությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի լուծարման դեպքերում, եթե գույքը չի ուղղվում կանոնադրությամբ սահմանված նպատակներին, ապա դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության:Նշվել է, որ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում առաջացած խնդիրներով եւ առաջարկվել է կողմ քվեարկել:Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է այն ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: Post Views: 198 Spread the love