ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Բացի տնօրենից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ խոսքը նորանշանակ ղեկավար Սահակ Հակոբյանի մասին է։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը մերժել է։