Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ազդեցություններից մեկը պետական պարտքի էժանացումն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Մենք 10,75 տոկոսից իջել ենք 7,75, 3 տոկոսի չափով իջեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Վերջին թվերով պետական պարտքի կարճաժամկետ հատվածում 2 տոկոսի նվազում ունենք: Այսինքն պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը մեր գործընկերների համար երեւի թե դրական նորություն է»,-ասաց Մարտին Գալստյանը: