Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կոչ է արել ՆԱՏՕ-ին բացառել Թուրքիային այդ կազմակերպության անդամությունից, հայտնում է Today in Israel պորտալը։
Փորձագետները կարծում են, որ դա կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկրների միջև:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո՝ արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։