Դեպի ՌԴ արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է. աշխատավարձերի տարբերությունը նեղացել է. Գալստյան

Դեպի Ռուսաստան մեր արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Որովհետեւ աշխատավարձերի տարբերությունն իրական արտահայտությամբ, որ մենք ունենք Ռուսաստանի հետ, բավականին նեղացել է: Իրենք այնտեղ ստանում են ռուսական ռուբլով, որի փոխարժեքը բավական բարձր է, երբ կոնվերտացնում ես հայկական դրամի, ինքը մոտավորապես նույն աշխատավարձերն է ստանում, մի փոքր բարձր, քան կարող է ստանալ այստեղ շինարարական կամ յալ ոլորտներում:

Այդ իմաստով կարելի է ասել՝ որոշակիորեն պաշտպանվել ենք ակամայից, որովհետեւ էդքան մարդ չի գնում, այստեղ է  աշխատանք գտնում:

Բայց եթե Ռուսաստանի շուկայում տեղի են ունենում բացասական պրոցեսներ, բնականաբար, դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա նույնպես լինելու է բացասական»,-ասաց ԿԲ նախագահը:

Spread the love