Կկանոնակարգվեն հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները Posted on February 4, 2022February 4, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Գլոբալ ֆորումի շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման եւ տեղեկատվության փոխանակման ստանդարտների կիրարկումն ապահովելու հետ:Գլոբալ ֆորումը միջազգային կառույց է, որի գործունեությունն ուղղված է անդամ՝ շուրջ 160 երկրների միջեւ հարկային նպատակներով բանկերում եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվության փոխանակման ստանդարտների իրականացմանը: Հայաստանը Գլոբալ ֆորումին միացել է 2015 թվականից:Հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար առաջարկվում է կատարել լրացում՝ նախատեսելով հարկային մարմնի կողմից բանկային եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկության ստացումը հատուկ վարույթի շրջանակում:Հիմնական զեկուցողը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է Գլոբալ ֆորումին, տեղեկատվության հասանելիության գործիքակազմին, օտարերկրյա պետությանը տեղեկատվության փոխանակման ընթացակարգին, ներկայացրել է պարզաբանումներ տեղեկատվության փոխանակման ժամկետներին առնչվող հարցերի վերաբերյալ: Հարակից զեկուցող Արթուր Դավթյանն ընդգծել է նախագծի ընդունման անհրաժեշտությունը:Նախագիծն ստացել է դրական եզրակացություն: Post Views: 38 Spread the love